Մաքսային հարաբերություններ
Մաքսային իրավունքի ոլորտին առնչվող իրավական հարցերը շատ բազմաբնույթ են սկսած մաքսային ձևակերպումներից և վերջացրած դատական կարգով վեճերի լուծումից: Հաշվի առնելով այս ոլորտի խնդիրների բազմազանությունը և մաքսային օրենսդրությունը խախտելու համար սահմանված խիստ պատասխանատվությունը, կարող ենք փաստել, որ մաքսային մարմինների հետ հարաբերություներում առաջացած խնդիրների պարագայում կարելի է հաջողության հասնել միայն այս ոլորտում բանիմաց և փորձառու մասնագետների ճիշտ աշխատանքի շնորհիվ: Մեր գրասենյակի փաստաբանները` տիրապետելով մաքսային օրենսդրությանը և ունենլով այս ոլորտում աշխատանքային մեծ փորձ, մաքսային օրենսդրության ցանկացած հարցի շուրջ Ձեզ կտրամադրեն խորհրդատվություն և կիրականացնեն Ձեր իրավունքների արդյունավետ պաշտպանություն:
Մաքսային ոլորտում մատուցվող ծառայություններն են`
* իրավական խորհրդատվության տրամադրում մաքսային իրավունքին առնչվող հարցերով
* մաքսային իրավունքի հարցերով ներկայացուցչություն մաքսային մարմիններում
* մաքսային հարցերով դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում:
ՀՀ մաքսային ծառայության պաշտոնական կայքը ` http://www.customs.am/