Վարչական իրավունքը կարգավորում է պետական կառավարման բնագավառում ծագող, փոփոխվող և դադարող հասարակական հարաբերությունները: Այս ոլորտում մեր կազմակերպության փաստաբանները մատուցում են հետևյալ ծառայությունները.
- վարչական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվության մատուցում,
- ներկայացուցչություն հանրային մարմինների հետ հարաբերություններում,
- վարչական դատավարության բոլոր ընթացակարգային գործողությունների իրականացում, պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկում,
- հաճախորդների շահերի ներկայացում վարչական դատարանում: