Աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների արդյունավետ լուծումը իրավաբանության ոլորտում ամենախնդրահարույց հարցերից է, ինչը պայմանավորված է այս ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի առկայությամբ: Ավելին` այս ոլորտում իրավաբանի ճշգրիտ և ժամանակին ձեռնարկած միջոցներից է հաճախ կախված լինում աշխատողի ճակատագիրը և գործատուի հաջող գործունեությունը:

Մեր գրասենյակը մատուցում է ծառայություններ նաև աշխատանքային իրավունքի ոլորտում: Մեր փաստաբանները տիրապետում են աշխատանքային օրենսդրությանը և փորձառու են թե′ գործատուի և թե′ աշխատողի շահերը ներկայացնելու տեսանկյունից,  ինչպես նաև հմուտ են աշխատանքային իրավունքի ոլորտում ընթացիկ սպասարկում իրականացնելիս:

Աշխատանքային ոլորտում մատուցվող ծառայություններն են`

  • իրավական խորհրդատվության տրամադրում աշխատանքային իրավունքի հարցերով
  • կադրային փաստաթղթերի պատրաստում (հրամաններ, պայմանագրեր, կարգադրություններ, ներքին կարգապահական կանոններ և այլն )
  • աշխատանքային հարաբերությունների աուդիտ
  • աշխատանքային վեճերի հետ կապված դատական ներկայացուցչություն բոլոր դատական ատյաններում: