Կատարողական վարույթի սպասարկում

Կատարողական վարույթի սպասարկում

Անձի` դատական իրավունքի պաշտպանությունը չի ավարտվում միայն դատական ակտի կայացմամբ: Անձի իրավունքի խախտումը փաստացի վերանում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմամբ: Դատական ակտերի հարկադիր կատարումն առանձին գործընթաց է իր  առանձնահատկություններով: Հարկադիր կատարման միջոցներն են` 1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով. 2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ…

Read More

Վարչական ակտերի բողոքարկում

Վարչական ակտերի բողոքարկում

Վարչական իրավունքը կարգավորում է պետական կառավարման բնագավառում ծագող, փոփոխվող և դադարող հասարակական հարաբերությունները: Այս ոլորտում մեր կազմակերպության փաստաբանները  մատուցում են հետևյալ ծառայությունները. վարչական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվության մատուցում, ներկայացուցչություն հանրային մարմինների հետ հարաբերություններում, վարչական դատավարության բոլոր ընթացակարգային գործողությունների իրականացում, պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկում, հաճախորդների շահերի ներկայացում վարչական դատարանում:

Read More

Հարկային հարաբերություններ

Հարկային հարաբերություններ

Դեռևս 18-րդ դարում  ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինն ասել է. “Այս կյանքում չկա ավելի անխուսափելի բան, քան մահը և հարկերը”: Պետական բյուջեին ուղղված որոշակի վճարումներ անելու պարտավորությունը սահմանել են գրեթե բոլոր քաղաքակիրթ պետությունները, ուստի հարկերը և հարկային իրավունքը հանդիսանում են  պետության հետ հարաբերության անբաժանելի մասը: Հարկային իրավահարաբերությունների սուբյեկտ են հանդիսանում թե′ քաղաքացիները և թե′ իրավաբանական…

Read More

Հողային հարաբերություններ

Հողային հարաբերություններ

Հողային հարաբերություններ Հողային իրավահարաբերություններից ծագող վեճերը արդիական և մեր օրերում բավականին հաճախ հանդիպող են  և վերջիններիս լուծում տալ առանց իրավաբանի կողմից մատուցվող մասնագիտական օգնության գրեթե անհնար է։ Մեր գրասենյակի փաստաբանները փորձառու և հմուտ են նաև այս ոլորտում և կարող են պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել Ձեր շահերը հողային իրավահարաբերություններից ծագած ցանկացած վեճի դեպքում։ Հողային իրավունքի ոլորտում մեր…

Read More

Սեփականության իրավունք

Սեփականության իրավունք

Սեփականության իրավունքի ոլորտում մեր կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններն են. սեփականության իրավունքին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության մատուցում, գույքի նկատմամբ սեփականության իրավունքին առնչվող խնդիրների լուծում, կառուցապատման իրավունքին վերաբերող վեճերի լուծում, սերվիտուտի հետ կապված խնդիրների լուծում, բաժնետոմսերի, բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանություն, դատական ներկայացուցչություն սեփականության իրավունքին առնչվող հարցերով:

Read More

Ընթացիկ սպասարկում

Ընթացիկ սպասարկում

Ընթացիկ սպասարկում Գրասենյակն իրականացնում է հաճախորդների ընթացիկ իրավաբանական սպասարկում, որն իր մեջ ներառում է գրավոր և բանավոր խորհրդատվությունների տրամադրում, ինչպես նաև հաճախորդի շահերի ներկայացումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում (անշարժ գույքի կադաստր, հարկային և մաքսային մարմիններ և այլն): Գրասենյակում գործում է նաև ընթացիկ իրավաբանական սպասարկման առանձնահատուկ տեսակ, որը միջազգային պրակտիկայում հայտնի է որպես…

Read More