01.09.2021 Երազանքները չեն իրականանում հրաշքների միջոցով, այլ պահանջում են քրտնաջան աշխատանք և վճռականություն: Քոլին Փաուել` (1937) ամերիկյան գեներալ, քաղաքական գործիչ
01.08.2021 Երբ ես երիտասարդ էի, ուզում էի վերափոխել աշխարհը, ավելի հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, իսկ երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, որի արդյունքում գուցե փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը… ՈՒինսթոն Չերչիլ (1874-1965)
01.07.2021 Քաղաքակրթության կարևորագույն խնդիրը մարդուն մտածել սովորեցնելն է։ Թոմաս Էդիսոն ամերիկացի գյուտարար (1847-1931)
01.06.2021 Բոլորն ուզում են իրենց երեխաների թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ։ Կարլոս Սլիմ Էլու գործարար (1940)
01.05.2021 Ամենամեծ թշնամին միշտ կթաքնվի ձեր որոնած վերջին տեղում։ Հուլիոս Կեսար հռոմեական քաղաքական և ռազմական գործիչ, զորավար, պատմագիր (մ․թ․ա 100-մ․թ․ա 45)
01.04.2021 Այն ազգը, որը շրջանցում է օրենքը, արժանի չի քաղաքակիրթ ազգ կոչվելուն։ Վոլֆգանգ Գյոթե գերմանացի գրող, գիտական հետազոտող և բնագետ (1749-1832)
01.03.2021 Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա (1886 – 1955)
01.02.2021 Հայ ժողովուրդը հավերժ է, բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր բաղձանքների անսահման դաշտերում էլ։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ գրող և բանասեր (1914-1984)
01.01.2021 Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա բացակայությունից։ Մեր ազգն առանց հայրենասիրության’ ինչպես մարմինն առանց հոգի։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա (1886 – 1955)
01.10.2020 եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ հայազգի ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա (1886 – 1955)