Մեր գրասենյակն օգնում է վստահորդներին հիմնադրել կազմակերպություններ, այդ թվում` խորհուրդ է տալիս, թե հատկապես ինչ կազմակերպաիրավական ձև ընտրել, հաշվի առնելով իրականացվելիք գործունեությունը, փայատերերի միջև պայմանավորվածությունները:

Գրասենյակի փաստաբաններն ունեն փորձ նաև իրավաբանական անձանց վերակազմակերպելու հարցում (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում կամ վերակազմավորում): Այս գործընթացի համար շատ ուշագրավ է պահպանել օրենսդրության ընթացակարգային պահանջները, հատկապես` պարտատերերի ծանուցման, բաժանիչ հաշվեկշռի կամ փոխանցման ակտի ճիշտ կազմման, ընդհանուր ժողովի արձանագրությունների և մյուս անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ կազմման, մասնակիցների կամ բաժնետերերի հետ մյուս փոխհարաբերությունները ճշգրիտ կարգավորելու հարցերում:

Լուծարման գործընթացը նույնպես կարևոր է  ընթացակարգային պահանջները պահպանելու տեսանկյունից: