Մեր օրերում գնալով արդիական է դառնում և ավելի ու ավելի շատ է խոսվում մի այնպիսի երևույթի մասին, ինչպիսին սնանկությունն է: Ինչպես ասել է ամերիկացի Ֆրենկ Բորմանը` «Կապիտալիզմն առանց սնանկության նույնն է, ինչ քրիստոնեությունն առանց դժոխքի»:

Սնանկությունը  անձի այնպիսի ֆինանսական դրություն է, որի պայմաններում նա չի կարողանում իրականացնել իր պարտավորությունները: Եթե խոսենք ավելի առարկայական, ապա համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` սնանկությունը անձի` դատարանի կողմից հաստատված անվճարունակությունն է:
Մեր գրասենյակի փաստաբանները հմուտ են նաև այս ոլորտում և կարող են պրոֆեսիոնալ ձևով պաշտպանել Ձեր շահերը՝ անկախ նրանից,  թե որ կողմում կլինեք սնանկության վարույթում։


Այս ոլորտում Մեր գրասենյակը մատուցում է հետևյալ ծառայությունները

  • իրավական խորհրդատվության տրամադրում սնանկությանը վերաբերող հարցերով
  • սնանկության դիմումների և այլ փաստաթղթերի կազմում
  • դատական ներկայացուցչություն սնանկության գործերով
  • ամբողջ սնանկության ընթացակարգի կարգավորում։

Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ինքնակարգավորվող կազմակերպության պաշտոնական կայքը՝  snank.am