Պայմանագրային հարաբերություններ

Պայմանագիրը հանդիսանում է ֆինանսա-տնտեսական և շուկայական հարաբերությունների գլխավոր կարգավորիչը, քանի որ գրագետ կազմված պայմանագրից է կախված ցանկացած գործով կողմերի տնտեսական անվտանգությունը և շահը:

Մեր ընկերության փաստաբաննները փորձառու են նաև պայմանագրային հարաբերությունների ոլորտում և ցանկացած պարագայում` պայմանագրային իրավունքի ոլորտում, կարող են իրականացնել արդյունավետ իրավական ուղեկցում:

Պայմանագրային ոլորտում մատուցվող ծառայություններն են`

* իրավական խորհրդատվության տրամադրում պայմանագրային իրավունքին առնչվող հարցերով

* իրավական օգնություն պայմանագրերի կնքման բանակցային գործընթացում

* ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան պայմանագրի նախագծերի, նախնական և հիմնական պայմանագրերի մշակում

* պայմանագրային հարցերով դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում: