Փաստաբան Լիլիթ Գրիգորյանը միացել է «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի թիմին 2008 թվականից:Միաժամանակ ղեկավարում է գրասենյակի միջազգային գործերով դեպարտամենտը:
Կրթությունը
- 2006 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել է մագիստրոսի աստիճան
- 2006 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանյան մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան
- 2001 թվականին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբերենի բաժինը
- 1998-1999թթ. սովորել և ավարտել է Սիրիայի Հանրապետությունում` Դամասկոսում, ոչ արաբախոս ուսանողների համար քոլեջը
Աշխատանքային և մասնագիտական գործունեություն
- 2010-2014թ.՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնի Պալատի ներքին իրավական ակտերի փորձաքննության հարցերի հանձնաժողովի նախագահ
- 2008 թվականից «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի միջազգային դեպարտամենտի ղեկավար, փաստաբան
- 2008 թվականից՝ փաստաբանական գործունեության արտոնագիր
- 2007-2008թթ.՝ «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲ ընկերության իրավախորհրդատու
- 2006-2007թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնի իրավախորհրդատու
- 2004-2006թթ. «Իդեալ-Դուետ» ՍՊ ընկերության իրավախորհրդատու
- 2001-2003թթ. «Իդեալ-Դուետ» ՍՊ ընկերության մենեջեր-թարգմանիչ՝ արաբերեն-հայերեն
Մասնակցություն ներպետական և միջազգային ծրագրերին և դասընթացներին
- 2005թ. ATHGO International Միջազգային սիմպոզիում, Երևան, Հայաստանի Հանրապետություն
- 2011թ. Ստրասբուրգ` Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Հրատարակում
- Մագիստրական թեզ`
Քրեական իրավունք – Զինված կողոպուտի հայտնումը, տուժողի փոխհատուցման և դատական պաշտպանության միջոցները:
www.armlawreview.org
Լեզուներ
- Ռուսերեն,Անգլերեն, Արաբերեն