Ժառանգության հետ կապված վեճերը բավականին մեծ տեղ են զբաղեցնում իրավական վեճերի շրջանակում: Ժառանգության ոլորտում մեծ տարածում ունեն վեճերը կապված ժառանգության բաժինների, կտակի վիճարկման, անարժան ժառանգներին և ժառանգությունից մեկուսացված անձանց շրջանակը պարզելու, կտակի անվավերության, պարտադիր բաժնի սահմանման վերաբերյալ ժառանգների միջև ծագած վեճերը: 

Ժառանգության ոլորտում մատուցվող ծառայություններն են`


  • իրավական խորհրդատվության տրամադրում ժառանգությանն առնչվող հարցերով
  • ժառանգման գործի բացում և վարում
  • ժառանգական զանգվածի որոշման համար տեղեկատվության և փաստաթղթերի հավաքում, որոնք անհրաժեշտ են ժառանգման իրավունքի վկայական ստանալու համար
  • ժառանգության գործի հետ կապված հարցերով հաճախորդի շահերի ներկայացում նոտարական գրասենյակում և այլ մարմիններում
  • հայցադիմումների պատրաստում և ժառանգության հետ կապված վեճերով հաճախորդի շահերի ներկայացում դատական ակտերի բողոքարկում վերադասության կարգով;
  • ժառանգման հարաբերությունների հարցերով դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում: