Ընթացիկ սպասարկում
Գրասենյակն իրականացնում է հաճախորդների ընթացիկ իրավաբանական սպասարկում, որն իր մեջ ներառում է գրավոր և բանավոր խորհրդատվությունների տրամադրում, ինչպես նաև հաճախորդի շահերի ներկայացումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում (անշարժ գույքի կադաստր, հարկային և մաքսային մարմիններ և այլն):
Գրասենյակում գործում է նաև ընթացիկ իրավաբանական սպասարկման առանձնահատուկ տեսակ, որը միջազգային պրակտիկայում հայտնի է որպես աութսորսինգ` համապատասխան փաստաբանի գործուղում սպասարկվող կազմակերպություն:
Ընթացիկ սպասարկումն իր մեջ ներառում է նաև հետևյալ գործողությունները`
— Գրավոր խորհրդատվության մեջ ներառվում է կարծիքների, եզրակացությունների պայմանագրերի, հրամանների, ընդհանուր ժողովի որոշումների, ներքին կարգապահական կանոնների, վերակազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և այլ գրավոր փաստաթղթերի նախագծերի կազմումը (բացառությամբ դատավարական փաստաթղթերի). — բանավոր խորհրդատվության մեջ ներառվում է ցանկացած իրավական հարցի վերաբերյալ կարծիքների հայտնումը և եզրակացությունների տրամադրումը, գործարքների կնքման կապակցությամբ բանակցությունների վարումը կոնտրագենտների հետ:
Ընթացիկ ծառայությունների մատուցումը իրականացվում է գրասենյակի կառուցվածքային մաս կազմող քաղաքացիական, վարչական, աշխատանքային, միջազգային և ընդհանուր դեպարտամենտների միջոցով:
Ընթացիկ ծառայություն մատուցելիս, կախված փաթեթից`
1. տվյալ հաճախորդի համար նշանակվում է մեկ փաստաբան-իրավաբան համակարգող, որը վարում է հաճախորդի պատվերների գրանցամատյանը և տեղեկացվում է բոլոր հարցերով.
2. օգտագործվում է էլեկտրոնային եղանակով հարցերի և պատասխանների փոխանակման արագացված ռեժիմը, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդի կողմից էլեկտրոնային եղանակով ուղարկված գրավոր հարցին արագ պատասխանել.
3. հեռախոսազանգով պատասխանում ենք հաճախորդի հարցերին.
4. գործարքների կամ վեճերի հետ կապված բանակցությունների ժամանակ մասնակցում է մեր գրասենյակի համապատասխան փաստաբանը.
5. մեր գրասենյակի փաստաբանը մասնակցում է հաճախորդների մոտ անցկացվող ստուգումներին.
6. բացառիկ դեպքերում, ոչ աշխատանքային ժամերին տեղի ունեցած դեպքերի ժամանակ մեր գրասենյակի փաստաբանը ներկայանում է դեպքի վայր` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով (օրինակ` դժբախտ պատահար, ավտովթար, ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն և այլն).
7. հաճախորդի ցանկացած տեսակի իրավական հարցադրմանը պատասխան է տալիս մեր գրասենյակի մասնագիտացված դեպարտամենտը: