Բանկային հարաբերություններ
Բանկային գործունեությունը ֆինանսատնտեսական գործունեության տեսակ է, որի ընթացքում առաջանում են բազմաթիվ իրավական հարցեր և իրավական կարգավորման անհրաժեշտություն ունեցող խնդիրներ` կապված հաճախորդների վարկային պարտավորությունների, գրավադրված գույքի իրացման, բանկի կողմից իրականացվող այլ տարբեր ֆինանսատնտեսական ոլորտի գործառույթների անմիջական կատարման հետ: Մեր կազմակերպության փաստաբանները նմանօրինակ խնդիրներ լուծելու մեծ փորձ ունեն:
Բանկային ոլորտում Գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններն են`
- պարտքերի հավաքագրում արտադատական, ինչպես նաև դատական կարգով.
- բանկի հաճախորդների հետ բանակցությունների վարում.
- գումարի բռնագանձման հայցադիմումների կազմում.
- բանկի պարտապաններին սնանկ ճանաչելու դիմումի կազմում և ընթացիկ սպասարկում սնանկության գործընացում.
- դատական ներկայացուցչություն բոլոր դատական ատյաններում: