Մեր օրերում արդիական և հաճախ հանդիպող են ապահովագրության ոլորտին վերաբերող հարցերից ծագող իրավահարաբերությունները,  քանի որ բոլորս էլ մեր կյանքում հանդիպում ենք անցանկալի և անկանխատեսելի դեպքերի, որոնք բարդացնում են մեր կյանքը, երբեմն էլ պատճառ դառնում ահռելի նյութական կորուստների: Քաջ գիտակցելով նման պատահարների հավանականությունը՝ բոլորը փորձում են այս կամ այն կերպ զսպել հավանական նյութական կորուստների ռիսկը, ինչպես նաև միջոցներ փնտրել նման պատահարների ժամանակ անհրաժեշտ և անխուսափելի ծախսերը հոգալու համար: Հենց նման գործիքներից է ապահովագրությունը:

Այս ոլորտում մեր կազմակերպությունը մատուցում է հետևյալ ծառայություններրը.

  • ապահովագրության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ խորհրդատվության մատուցում,
  • ապահովագրական պայմանագրերի ուսումնասիրություն, ռիսկերի իրավական գնահատում,
  • ապահովագրական պատահարների վերաբերյալ իրավաբանաական ծառայությունների մատուցում
  • ապահովագրական ընկերությունների հետ բանակցությունների վարում
  • ապահովագրության ոլորտին առնչվող հարցերով դատական ներկայացուցչություն: