Փաստաբան Լյուդվիկ Դավթյանը միացել է «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի թիմին 2019 թվականի հուլիսից:

Կրթությունը

  • 2005թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.` մագիստրատուրան:
  • 2007 թվականին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա (Իրավագիտության ֆակուլտետի Քրեական դատավարակության և կրիմինալիստիկայի ամբիոն):
  • 2008-2009թթ. հրավիրվել է Շվեյցարիայի Լոզանի համալսարանի իրավագիտության և քրեական գիտությունների ֆակուլտետ` թեկնածուական ատենախոսության թեմայով գիտական հետազոտություններ կատարելու նպատակով:
  • 2010թ. ԵՊՀ խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (թեմա՝ «Հայոց լեզվով կատարված տեքստերի կրիմինալիստիկական հետազոտումը՝ հեղինակին պարզելու նպատակով»):
  • 2011-2012թթ. օգոստոսին հրավիրվել է Շվեյցարիայի Լոզանի համալսարանի իրավագիտության և քրեական գիտությունների ֆակուլտետի Դատական փորձագիտության ինստիտուտ` որպես հրավիրված դասախոս գիտական հետազոտությունները շարունակելու նպատակով:

Աշխատանքային և մասնագիտական գործունեություն

  • 2019թ. հուլիսից հանդիսանում է «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի գործընկեր փաստաբան։
  • 2017 սեպտեմբերից 2018 մարտ – ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ
  • 2016 –2017 – «Քեթրին Գրուպ» ՍՊԸի գլխավոր իրավախորհրդատու
  • 2014 թվականից առ այսօր՝ Երևանի հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դասախոս
  • 2014-2016թթ. – Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Գլխավոր իրավախորհրդատու
  • 2012-2014 թթ. – ««Ֆեմիդա» իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրեն
  • 2011-2012թթ. – Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի դասախոս
  • 2010-2011թթ. – ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի խորհրդական` իրավական հարցերով
  • 2007-2009 – ՀՀ կենտրոնական բանկի եվրոպական ինտեգրացման բաժնի իրավախորհրդատու
  • 2012թ. hուլիսից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
  • 2012 թվականից՝ Շվեյցարաիայի Համեմատական իրավագիտության ինստիտուտի փորձագետ:
  • 2014 թվականից՝ ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։
  • 2014 թվականից՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող։

Մասնակցություն ներպետական և միջազգային ծրագրերին և դասընթացներին

  • 2017թ. մարտ-ապրիլ – Ապացույցների թույլատրելիությունը քրեական դատավարությունում, Եվրոպական կրթական ծրագիր, ԵՄ, ԵԽ, Երևան, Հայաստան
  • 2017թ. հուլիս – Դատական ակտերի հարկադիր կատարման 7-րդ միջազգային գիտապրակտիկ գիտաժողով, Ուֆա, Ռուսաստան
  • 2014 սեպտեմբեր – Եվրոպական առևտրային քրեական իրավունք, Գերմանա-Կովկասյան ամառային դպրոց, DAAD, Բաթումի, Վրաստան

Լյուդվիկ Դավթանը մի շարք գիտական հոդվածների, ձեռնարկների և այլ գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է:

Լեզուներ

Ռուսերեն

Անգլերեն

ՀՀ փաստաբանների պալատ

էլ. փոստ՝  lyudvik.davtyan@gmail.com

Մանրամասներ

ՊաշտոնԳործընկեր - փաստաբան
Emaillyudvik.davtyan@gmail.com