Փաստաբան Արտաշես Խալաթյանը միացել է  «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի թիմին 2017 թվականից:


Ծննդյան տարեթիվը և վայրը

  • 1987թ. հունիսի 13-ին Երևան քաղաքում։

Կրթություն 

  • 2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում:
  • 2011թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի որակավորում:
  • 2017թ. ավարտել է Հերթիի կառավարման դպրոցի Իրավունքի և հանրային քաղաքականության հավաստագրային ծրագիրը (Բերլին, Գերմանիա):
  • 2017թ. ավարտել  է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը:
  • 2019թ. ավարտել է ԱՄՆ-ի պետքարտուղարության Միջազգային առաջնորդության ծրագիրը՝ «Օրենքի գերակայություն և ԱՄՆ-ի դատական համակարգ» մասնագիտացմամբ (Վաշինգտոն, ԱՄՆ):

Աշխատանքային և մասնագիտական գործունեություն

  • 2018թ.-ից առայսօր  աշխատում է «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակում որպես իրավախորհրդատու-փաստաբան։
  • 2017թ.-ից առայսօր աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում որպես իրավական հարցերով փորձագետ:
  • 2017թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:
  • 2015-2017թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական:
  • 2013-2014թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես մասնագետ-իրավախորհդատու:
  • 2011-2013թթ. աշխատել է  «Մ.Ն.Ա.Ս.» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու:
  • 2010թ. աշխատել է «Հայինկասացիա» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:

Այլ տեղեկություններ

  • 20 գիտական հոդվածների հեղինակ է:
  • Պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով և Երկրապահ կամավորականների միության պատվոգրով։
  • Մասնակցել է տարբեր սեմինարների և գիտաժողովների ՀՀ-ում և արտերկրում:

Լեզուներ

Ռուսերեն, անգլերեն


ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Էլ.փոստartashes@lawgroup.am

Մանրամասներ

Պաշտոնիրավախորհրդատու-փաստաբան
էլ. փոստartashes@lawgroup.am