202104.15
0

Փաշինյանը Արցախի մասին հնչեցրեց բարձրագոչ խոսքեր ու մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, հիմա սկսել են ՀՀ-ի մասին հնչել նմանտիպ խոսքեր, ինչը նշանակում է, որ հերթը Հայաստանինն է, ես անհանգստանում եմ — Արա Զոհրաբյանը

Փաշինյանը Արցախի մասին հնչեցրեց բարձրագոչ խոսքեր ու մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, հիմա սկսել են ՀՀ-ի մասին հնչել նմանտիպ խոսքեր, ինչը նշանակում է, որ հերթը Հայաստանինն է, ես անհանգստանում եմ»,- հայտարարել է Արա Զոհրաբյանը՝

Տեղի ունեցող գործընթացը հուշում է, որ կարծես թե կրկին ինչ- որ փաստաթղթեր ստորագրելու հարց կա, ենթադրում եմ խոսքը Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի մասին է,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքերով՝ եթե կապիտուլիացիայի հայտարարությունն ստորագրելուց հետո ժողովրդի թույլ արձագանքի պայմաններում Նիկոլը Փաշինյանը, կարծես թե, մարսում է, կամ փորձում է մարսել այս պարտությունը, ապա նրա իշխանության վերընտրվելու դեպքում, հանգիստ կարող է ստորագրել արդեն Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիրը, որն կոնկրետ իրավական հետևանքներ կառաջացնի մեր երկրի ապագայի համար։

«Փաշինյանը Արցախի մասին հնչեցրեց բարձրագոչ խոսքեր ու մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը, հիմա սկսել են ՀՀ-ի մասին հնչել նմանտիպ խոսքեր, ինչը նշանակում է, որ հերթը Հայաստանինն է, ես անհանգստանում եմ»,- հայտարարել է Արա Զոհրաբյանը՝ հայտարարելով ԱԺ-ում ՀՀ-ի ապագայի մասին Փաշինյանի հայտարարությանը։

Անդրադառնալով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին Հայաստանի իշխանությունների դիտարկումներին՝ բանախոսն արձանագրել է, որ եթե մենք այս վիճակում նաեւ սահման բացենք, Թուրքիան մեզ սիրելով կխեղդի իր գրկի մեջ։