202009.01
0

Վտանգվում է երեխայի մանկությունը «Ժամանակակից լինելու տենդենցը սովորաբար տանում է նրան, որ ազգայինը, հոգևորը մղվում են երկրորդ պլան, մինչդեռ հենց դրանց պետք է հատուկ ուշադրություն դարձնել»,- ասուլիսում ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ, Փաստաբան Արա Զոհրաբյանը։

Վտանգվում է երեխայի մանկությունը

«Ժամանակակից լինելու տենդենցը սովորաբար տանում է  նրան, որ ազգայինը, հոգևորը մղվում են երկրորդ պլան, մինչդեռ հենց դրանց պետք է հատուկ ուշադրություն դարձնել»,- ասուլիսում ասաց «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը համակարգող խմբի անդամ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Նա ներկայացրեց նախաձեռնության մշակած «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց լեզվի, մշակութային ժառանգության, ընտանիքի և մանկության պաշտպանության հիմունքների մասին» նախագծից որոշ դրույթներ։ Հիշեցնենք, որ նախագիծն այսօրվանից դրվում է հանրային քննարկման։

Ա. Զոհրաբյանի խոսքով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասով որոշ դրույթներ են ներդվում, որոնց համաձայն եկեղեցին հանրային իրավունքի իրավաբանական անձի ինքնավար սահմանադրական կարգավիճակ է  բերում, չի կարող սնանկ ճանաչվել և լուծարվել, եկեղեցու սահմանադրական   կարգավիճակը որևէ կերպ վատթարացնող օրենքները չպետք է ընդունվեն առանց եկեղեցու համաձայնության։

«Այս դրույթները տեղ են գտել նախագծում, որպեսզի դրանցով պաշտպանվի նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»,- ընգծեց նախաձեռնության անդամը։

«Ընտանիք» հոդվածում ներառված է, որ ընտանիք կարող են ստեղծվել  ամուսնական տարիքի հասած տղամարդու և կնոջ կամավոր միությունից, ամուսնության ճանաչման և  գրանցման արգելք է նախատեսված։ Ա. Զոհրաբյանն ասաց, որ «Ընտանեկան օրենսգրքում» ունեն արգելքներ, բայց այս արգելքները կոնկրետ նախատեսված չեն. փորձում են արգելել երկու  տղամարդու,  երկու կնոջ, սեռափոխված անձանց մինչև ամուսնությունը, նաև նրանց կողմից երեխա որդեգրումը։

Արգելվում է սեռական կրթություն ուսուցանել մինչև 12 տարեկան երեխաներին։

«Հոգեբաները, սեքսոլոգները հետևյալ դիրքորոշումն են ներկայացնում այս առումով. եթե երեխաներին մինչև 12 տարեկան սեռական կրթություն եք տրամադրում, երեխան դառնում է մեծահասակ, վտանգվում է երեխայի մանկությունը։ Մի սեքսոլոգ հետաքրքիր միտք է ներկայացրել. երեխայի անմեղությունը նրա սեռական կուրություն մեջ է։ Այո, այդ տարիքում  երեխան չպետք է իմանա, թե ինչ է սեռական կյանքը։ Նույնիսկ երեխային սեռական բռնությունից պաշտպանելու համար կարիք չկա  փոքր տարիքի երեխաներին բացատրել, թե ինչ է սեռական կյանքը, որ դրանից պաշտպանվի։ Կան շատ այլ մեթոդներ ու միջոցներ, որ կարելի է  առանց բացատրելու երեխային պաշտպանել»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Մեկ այլ հոդվածով  նախատեսվում է 13 տարին լրացած երեխաներին սեռական  կրթություն  ուսուցանելու դեպքում այդ կրթական ծրագիրը նախապես ներկայացնել հանրային քննարկման, ներգրավել մասնագիտական խմբերի։

Նախագծում դրույթ կա, ըստ որի՝  հայ ժողովրդի ազգային ինքնությունը խաթարող կրթական ծրագրերի իրականացումն արգելվում է։

Նախագծով արգելվում է ազգային հերոսների, սրբերի անվան օգտագործումը  ձեռնարկատիրական գործունության ոլորտներում, նաև այն նախաձեռնություններում, որոնք կարող են վարկաբեկել այդ մարդկանց։

«Կարող է այս նախագիծն օրենք էլ չդառնա, չենք ասում պարտադիր կդառնա, բայց այս ճանապարհին հնարավորություն կունենանք յուրաքանչյուր քաղաքացու հետ երկխոսել, իրենց ներկայացնել իրական խնդիրները, մինիմում նպատակին կհասնենք»,- ասաց նա։