201709.10
0

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը մասնակցել է 1087 ընտրող, որից 1002-ը քվեարկել է կողմ

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը մասնակցել է 1087 ընտրող, որից 1002-ը քվեարկել է կողմ, 69-ը դեմ: 14 քվեաթերթիկ համարվել է անվավեր, 2-ը՝ սահմանված նմուշին չհամապատասխանող։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Փաստաբանների պալատում նախագահի եւ Փաստաբանների պալատի կանոնադարության փոփոխության հաստատման ընտրություն էր։ Փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխության հաստատմանը ընտրողներից 1041-ը կողմ է, 25-ը դեմ: Քվեաթերթիկներից 19-ը անվավեր են ճանաչվել, 2-ը՝ սահմանաված նմուշին չհամապատասխանող։ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությանը մասնակցել է 1087 ընտրող, որից 1002-ը քվեարկել է կողմ, 69-ը դեմ: 14 քվեաթերթիկ համարվել է անվավեր, 2-ը՝ սահմանաված նմուշին չհամապատասխանող։ Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրության համար առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն էր։