«Զոհրաբյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունը (այսուհետ` Գրասենյակ) հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 13-ին:
Գրասենյակ ՍՊԸ-ն հանդիսանում է “Սրետենկա-Կոնսուլ” ՍՊԸ փաստաբանական գրասենյակի իրավահաջորդը (անվանահաջորդը):
Գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գրասենյակի ղեկավար աշխատողներն են`
- Նախագահը
- Գլխավոր տնօրենը
- Փոխտնօրենը
- Դեպարտամենտերի ղեկավարները
Գրասենյակի կազմում գործում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները`
- Կազմակերպությունների սպասարկման դեպարտամենտ
- Դատական գործերի դեպարտամենտ
- Աշխատանքային հարցերի դեպարտամենտ
- Միջազգային դեպարտամենտ
- Հարկային-մաքսային դեպարտամենտ
- Ընդհանուր դեպարտամենտ
Կազմակերպությունների սպասարկման դեպարտամենտը
- իրականացնում է իրավաբանական աուդիտ (due diligence).
- կազմակերպում և համակարգում է ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպությունների` իրավաբանական բնույթի գործերը.
- յուրաքանչյուր սպասարկվող կազմակերպության համար նշանակում է Գրասենյակի ներկայացուցիչ.
- ապահովում է նաև վստահորդ կազմակերպությունների տեղեկությունների գաղտնիությունը, այդ թվում` միմյանցից.
- ապահովում է մյուս դեպարտամենտերի անհրաժեշտ մասնագետների ներգրավումը կազմակերպության իրավական խնդիրը լուծելու հարցում.
- հաշվառում է կազմակերպությունների սպասարկման ժամանակ առաջացած իրավական խնդիրները` նմանատիպ խնդիրները մյուս վստահորդների մոտ կանխարգելելու նպատակով:
Դատական գործերի դեպարտամենտը
- կազմակերպում և վարում է վստահորդների դատական գործերը.
- ապահովում է դատական ակտերի դեմ բողոքների ժամանակին ներկայացումը.
- հաշվառում է Գրասենյակի դատական գործերը.
- կազմակերպում և վարում է դատական գործերի սպասարկման պայմանագրեր կնքած կազմակերպությունների` դատական գործերը.
- hսկողություն է իրականացնում մյուս դեպարտամենտերի կողմից վարվող դատական գործերի նկատմամբ:
Աշխատանքային հարցերի դեպարտամենտը
- ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին ապահովում է աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությամբ.
- կազմում է աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված Գրասենյակի իրավական ակտերի նախագծերը:
Միջազգային դեպարտամենտը
- ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին ապահովում է միջազգային իրավունքի վերաբերյալ խորհրդատվությամբ.
- կազմում և Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկում գանգատներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
- կազմակերպում է այլ պետության սուբյեկտների հետ համագործակցությունը և հաղորդակցությունը:
Հարկային-մաքսային դեպարտամենտը
- ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին հարկային և մաքսային հարցերով ապահովում է խորհրդատվությամբ.
- hարկային և մաքսային հարցերին առնչվող վարչական և դատական գործերը վարելու ժամանակ մասնագիտական օժանդակություն է ցուցաբերում Գրասենյակի փաստաբաններին.
- վարում է Գրասենյակի հարկային և մաքսային գործերը:
Ընդհանուր դեպարտամենտը
- կառավարում է Գրասենյակի կայքը և այլ հանրային տեղեկատվական հարթակները.
- կազմակերպում է Գրասենյակի գործավարությունը.
- վարում է Գրասենյակի կադրային գործերը:
Գրասենյակի այլ տվյալները`
Պետական գրանցման համարը՝ 269.110.02064
ՀՎՀՀ՝ 02225918
Իրավաբանական հասցեն՝ 0010, ՀՀ, Երևան, Մաշտոց պող. թիվ 33/1 շենք, գրասենյակ թիվ 5