201901.26
0

«Փաստաբաններին շրջանառության հարկից դուրս թողնելը 3 խնդիր կծնի»

«Փաստաբաններին շրջանառության հարկից դուրս թողնելը 3 խնդիր կծնի»

Որևէ օրենք փոփոխության դնելու հիմքում պետք է լինի օբյեկտիվ անհրաժեշտությունը, որն այս պարագայում չկա։ Sputnik Արմենիայի եթերում, խոսելով հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու մասին, որն առնչվելու է նաև փաստաբաններին, ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

«Չենք կարողանում հասկանալ, ինչու են փաստաբաններին որոշել շրջանառության հարկից դուրս թողնել։ Այստեղ 3 խնդիր եմ տեսնում։ Մեկը վերաբերում է դատական իրավունքի մատչելիությանը։ Այս առումով փաստաբանական ծառայությունները, եթե թանկանան, իսկ դա այս պարագայում անխուսափելի է, ապա քաղաքացիների` փաստաբաններին դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել»,–ասում է Զոհրաբյանը։

Նա մտահոգություն ունի, որ հանրային պաշտպանի գրասենյակ կսկսեն դիմել ավելի շատ մարդիկ, սա էլ, բնականաբար, պետությանը կկանգնեցնի նոր ծախսերի առաջ։

«Երկրորդը կարծում ենք, որ փաստաբանի անկախությունը կարող է վնասվել։ Խնդիրը նրանում է, որ շրջանառության հարկ վճարելու ժամանակ պարզեցված փաստաթղթային ձևակերպումներ են կատարում, և փաստաբանը հաշվապահ պահելու կարիք չունի։ Այլ ռեժիմի դեպքում, բացի նյութական ծանր բեռից, փաստաբանը ժամանակ պիտի ծախսի բարդ թվաբանական խնդիրների վրա։ Այստեղ հարկային ծառայությունը լրացուցիչ վերահսկման լծակներ է ունենում, և փաստաբանը կարող է  ընկնել ծուղակը։

Շարքային ֆիզիկական անձը կարիք չունի գնա արբիտրական գործունեության եզրակացություն պատվիրել։ Փաստաբանների վստահորդների 90 տոկոսը ֆիզիկական անձինք են»,–ասում է Զոհրաբյանը։

Նա կարծում է, որ փաստաբանների դեպքում ուղղակիորեն նրանց վրա ծանրանալու է ավելացված արժեքի հարկը։