ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ը ՆՇՎԵԼ Է ՈՐՊԵՍ «ՓԱՍՏԱԲԱՆԻ ՕՐ»
Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ին առաջին անգամ նշվել է «Փաստաբանի օրը» և փաստաբանության 101 ամյակը: Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնում մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ փաստաբաններ և հյուրեր: Փաստաբաններին շնորհավորելու էին եկել նաև՝ — Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց՝ դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, — դատական…