ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 101-ԱՄՅԱԿԻ ՕՐԸ 57 ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ՀԱՄԱԼՐԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՐՔԵՐԸ
Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 57 շրջանավարտներ 2019թ. դեկտեմբերի 6-ին ստացել են փաստաբանական գործունեության արտոնագրեր: Փաստաբանների պալատի խորհրդի անդամները միաձայն քվեարկել են արտոնագրեր տալու օգտին, քանի որ շրջանավարտները հաղթահարել են որակավորման երկու փուլերի քննությունները: Ողջույնի խոսքում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանական համայնք նոր մուտք գործող փաստաբաններին խորհուրդ է տվել խուսափել կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավվելուց: Նրա…