ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ARMLEGAL EXPO 2019 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
201904.04
0

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ARMLEGAL EXPO 2019 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2019թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպում է ARMLEGAL EXPO 2019 առաջին ցուցահանդեսը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 30-ից ավելի փաստաբանական գրասենյակներ:   Ցուցահանդեսի շրջանակում տաղավարներով հանդես կգան նաև հանրային իրավական ծառայություններ մատուցող այլ կառույցներ: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել հանրային իրավագիտակցության բարձրացմանը և իրավական մշակույթի ձևավորմանը: Նման ցուցահանդես…

«Իրազեկ դպրոց» ծրագրի շրջանակներում Փաստաբանների պալատը հյուրընկալել է «Ուսմունք» դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին:
201903.24
0

«Իրազեկ դպրոց» ծրագրի շրջանակներում Փաստաբանների պալատը հյուրընկալել է «Ուսմունք» դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին:

«Իրազեկ դպրոց» ծրագրի շրջանակներում Փաստաբանների պալատը հյուրընկալել է «Ուսմունք» դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին: Նրանք ծանոթացել են Հանրային պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանական դպրոցի և Փաստաբանների պալատի հնարավորություններին: Աշակերտներին հանդիպել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և նրանց հետ քննարկել է փաստաբանի կերպարի, նրա կատարած դժվար ու պատասխանատու աշխատանքին վերաբերող հարցեր:

Հարգելի կանայք և աղջիկներ, շնորհավորում ենք ձեզ կանանց տոնի առթիվ
201903.08
0

Հարգելի կանայք և աղջիկներ, շնորհավորում ենք ձեզ կանանց տոնի առթիվ

Կանանց միջազգային օր (IWD), սկզբնական անվանումը Աշխատավոր կանանց միջազգային ըօր, նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։

Անվճար իրավաբանական խորհրդատվություն
201902.25
1

Անվճար իրավաբանական խորհրդատվություն

ՀՀ փաստաբանների պալատը փաստաբանական գրասենյակների հետ միասին նախաձեռնել էր անվճար խորհրդատվության տրամադրման ծրագիր, որի շրջանակներում Ձեզ համապատասխան օրը և ժամերին կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն: Փետրվարի 26-ին ժամը 11:00-16:00 «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն: Հասցե՝ ք. Երևան 0010, Մաշտոց 33/1, գրասենյակ 5 Հեռախոս՝ (+37 410) 50-16-26, 50-26-16 Հ. Գ. Նախապես գրանցվելը ցանկալի…