202004.07
0

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ #workfromhome

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
(Work From Home)

Ինչպես սկսել աշխատել տանը: Ապացուցված եղանակներ։

Տանն աշխատելու հիմնական պայմանը կարգապահությունն է։

Տնից աշխատելն ունի բազմաթիվ առավելություններ, բայց դրանց մեծ մասն օգտագործելու համար պետք է շատ ջանք գործադրել:

Քանի որ հիմա շատերս ենք անցել հեռահար աշխատանքի, մի քանի խորհուրդ, թե ինչպես ավելի արդյունավետ և անխափան աշխատել տնից։

📌 Սահմանել աշխատանքային հատուկ տարածք

Ստեղծեք մի փոքրիկ անկյուն, որը հատուկ առանձնացվել է աշխատանքի համար, որը չի զբաղեցնում ամբողջ սենյակը, բայց զերծ է տարբեր շեղող առարկաներից:
Այս տարածքը կլինի ձեր «տնային գրասենյակը», որը կօգնի կենտրոնանալ և հավաքվել աշխատանքի։

📌Հստակ սահմանեք աշխատանքային ժամերը

Ինքներդ որոշեք, թե որքան ժամանակ եք ծախսելու աշխատանքի վրա: Սահմանեք աշխատանքային օրվա սկիզբը և ավարտի ժամանակը, որից հետո փորձեք խստորեն հետևել այս ժամանակացույցին: Օրինակ ՝ առավոտյան երկու ժամ և մեկ ժամ ճաշելուց հետո և ոչ մի շեղում: Ժամանակի ընթացքում կընտելանաք նման ռեժիմին։

📌Օրվա համար պլան կազմեք

Ստեղծեք առաջադրանքների ցուցակ ամեն օր։
Սա կօգնի ձեզ արդյունավետ օպտիմալացնել ձեր ժամանակը և նոր առաջադրանքներ կազմել հաջորդ աշխատանքային օրվա համար:

📌Աշխատանքային հագուստ

Հագուստը ազդում է մտածողության վրա: Աշխատանքային ոճով հագնվելու որոշակի հոգեբանական զգացողություն կա, «տնային» վիճակից անցնել «աշխատանքայինի»։ Բնականաբար, դուք չպետք է բաճկոն և փողկապ կրեք, ուղղակի մի փոքր ժամանակ հատկացրեք, որպեսզի ինքներդ ձեզ բերեք համեմատաբար պրոֆեսիոնալ տեսքի։ Բացի այդ, հագուստի այս ոճը հարմար կլինի, եթե հանկարծ պետք լինի օգտագործել տեսազանգ Skype-ով կամ որևէ այլ գործիքով: Սա կօգնի ձեզ մտավոր կերպով տրամադրվել և անցնել աշխատանքային ռեժիմ՝ խուսափելով «պիժամոյի» ռեժիմի գայթակղությունից:

📌 Սահմանված աշխատանքային ժամերին միշտ օնլայն եղեք

Օնլայն (առցանց) կապ պահպանեք գործընկերների հետ աշխատանքային համացանցային գործիքների միջոցով (Google Hangouts Meet, Whatsapp, Slack, Skype, Zoom, Facebook):

📌Մի մոռացեք ընդմիջումների մասին

Պարտադիր ընդմիջումներ արեք:
Տնային պայմաններում աշխատելու մեկ այլ կանոնը դա ընդմիջումներն են: Դրանք չպետք է իրականացվեն «տնային գրասենյակում», այլ, օրինակ ՝ պատշգամբում, մաքուր օդին մեկ բաժակ սուրճը կօգնի մի փոքր հանգստանալ, մաքրել ձեր միտքը և շարունակել աշխատել նորացված եռանդով:

📌Ստեղծեք սովորություններ

Սկսեք աշխատանքային հոսքը ինչ-որ հատուկ գործողություններով։
Հատուկ սովորություններ ստեղծելով կարող եք արագ կենտրոնանալ աշխատանքի վրա:
Օրինակ՝ օրը սկսելիս, երբ ստուգում եք էլեկտրոնային փոստը, նախապես միացրեք ձեր սիրած երաժշտությունը։