201805.21
0

Արա Զոհրաբյանի առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Արա Զոհրաբյանի առաջարկը Նիկոլ Փաշինյանին

Հասարակության, այդ թվում՝ փաստաբաններիս երազանքն է ունենալ անկախ դատարան, որն անաչառ քննության արդյունքում կայացնում է արդար դատական ակտ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը դատարանների անկախության վերաբերյալ ողջունելի է:

Դատական իշխանության նկատմամբ «հսկողական լիազորություններից» հրաժարվելը, լուրջ  հեռատեսություն և իմաստություն է պահանջում: Բայց սա է իրական արդարադատության  համակարգը կայացնելու ճանապարհը:

Գլխավոր խաղի կանոնները ներկայացված են: Հաջորդիվ, կարծում եմ  պետք է վերանայել  դատավորների սոցիալական երաշխիքները:  Դատավորների  անկախությունը  պահանջում է  նաև  տնտեսականանկախություն:

Պետք է բարձրացնել դատավորների աշխատավարձը, լուծել ծանրաբեռնվածության նվազեցման և  դատավորների որակավորման բարձրացման հարցերը:

Վստահ եմ, որ անկախ դատական իշխանությունը նպաստելու է ներդրումների ավելացմանը, մարդկանց իրավունքների խախտումների նվազեցմանը և արդարության հաստատմանը:

Իսկ դատավորները պետք է հիշեն Ֆրենսիս Բեկոնի (1561-1626) խոսքը՝  իրենց գործն  օրենքը  մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը:

ՀՀ փաստագբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան