Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ էր այցելել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ էր այցելել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Հանդիպումը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի հետ համատեղ: Տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից քննարկում:
Պարոն Զոհրաբյանը ուսանողներին ներկայացրեց Փաստաբանների պալատի հիմնախնդիրները, փաստաբան-վստահորդ, փաստաբան-հասարակություն հարաբերությունները, խոսեց փաստաբանների պալատի կանոնադրության մասին, ուսանողներին ներկայացրեց երկրում փաստաբանների մեկ պալատ ունենալու նպատակահարմարությունը, հանրային պաշտպանի ինստիտուտը: Պարոն Զոհրաբյանը ուսանողներին ներկայացրեց փաստաբանին ներկայացվող պահանջները, փաստաբան դառնալու մանրամասները, ինչպես նաև պատմեց պրակտիկայում իր և այլ փաստաբանների հետ տեղի ունեցած պատմություններ, որոնց շնորհիվ նյութը էլ ավելի հասու եղավ ուսանողներն: Հանդիպման եզրափակի մասում պարոն Զոհրաբյանը սիրով պատասխանեց ուսանողների հարցերին և պատրաստակամություն հայտնեց, որ ուսանողների հետ հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն շնորհակալություն է հայտնում պարոն Զոհրաբյանին հետաքրքիր հանդիպման և բովանդակալից քննարկման համար: