Դեռևս 18-րդ դարում ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինն ասել է. “Այս կյանքում չկա ավելի անխուսափելի բան, քան մահը և հարկերը”: Պետական բյուջեին ուղղված որոշակի վճարումներ անելու պարտավորությունը սահմանել են գրեթե բոլոր քաղաքակիրթ պետությունները, ուստի հարկերը և հարկային իրավունքը հանդիսանում են պետության հետ հարաբերության անբաժանելի մասը: Հարկային իրավահարաբերությունների սուբյեկտ են հանդիսանում թե′ քաղաքացիները և թե′ իրավաբանական անձինք: Միևնույն ժամանակ հարկային իրավունքի ոլորտում առկա օրենսդրությունը հանդիսանում է ամենաբարդերից մեկը` գործնական կիրառության տեսանկյունից և քիչ չեն դեպքերը, երբ նույնիսկ ամենապարտաճանաչ հարկ վճարողները բախվում են առաջին հայացքից անհիմն թվացող տուգանքների հետ: Նման և այլ նույնիսկ ամենաանելանելի թվացող իրավիճակներում Ձեզ կօգնեն և Ձեր խնդիրներին հնարավորինս օպտիմալ լուծում կտան մեր գրասենյակի` հարկային իրվունքի ոլորտում հմտացած փաստաբանները:
Հարկային ոլորտում մատուցվող ծառայություններն են`
- իրավական խորհրդատվության տրամադրում հարկային իրավունքին առնվող հարցերով
- իրավական աուդիտ հարկային իրավունքի ոլորտում
- հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան գործարքների կազմակերպում և հարկային օրենսդրության պահանջների ապահովման նպատակով պայմանագրերի և այլ իրավահաշվապահական փաստաթղթերի կազմում
- վարչական ակտերի գանգատարկում վերադասության կարգով
- հարկային հարցերով դատական ներկայացուցչություն դատական բոլոր ատյաններում:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը` http://www.taxservice.am/