Կորպորատիվ հարաբերություններ

Կորպորատիվ հաճախորդների ձեռնարկատիրական գործունեության հաջողությունը պայմանավորված է այդ գործունեության իրավաբանական ընթացիկ սպասարկմամբ: Մեր գրասենյակի կողմից իրականացվում է կազմակերպությունների գործունեության իրավաբանական վերլուծություն նպատակ ունենալով բացահայտելու գործունեության ռիսկային ուղղությունները, որոնք կարող են ազդել կազմակերպության գործառույթների արդյունավետության և արդյունքների վրա: Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ ցանկացող կազմակերպություններին մեր գրասենյակը ներկայացնում է ամբողջական և մանրամասն տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության իրավական դաշտի և օրենսդրության մասին` փորձելով գտնել ամենահասարակ և կարճ ճանապարհները` Հայաստանի Հանրապետության իրավական և առևտրային դաշտ մուտք գործելու համար: Փորձելով Հայաստանը դարձնել առավել գրավիչ շահերի և հետաքրքրությունների համար, մենք քննադատական ենք և օբյեկտիվ մեր խորհուրդների և կարծիքների մեջ: Հանդիսանալով հայ իրավական հասարակարգի մասը, մենք առաջիններից մեկն ենք, որ տեղեկացվում ենք հնարավոր իրավական բարեփոխումների մասին, որոնք կարող են դրական կամ բացասական կերպով անդրադառնալ տնտեսավարող սուբյեկտների վրա: Ձեռնարկատիրական գործունեության իրականացումը և գործարքների կնքումը կապված է ռիսկի հետ: Այս նկատառումներով նախքան մեր հաճախորդների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ գործարքներ կնքելը, մեր իրավաբաններն իրականացնում են իրավական դաշտի բազմակողմանի և խորն ուսումնասիրություն և վերլուծություն` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ գործարք կնքելու նպատակահարմարության, տնտեսական արդյունավետության տեսանկյունից: Առաջնորդվելով մեր հաճախորդների շահերով` հաճախորդներին ներկայացնում ենք իրավական կարգավորման առկա վիճակը (իրավական դաշտը), առաջարկում ենք հաճախորդների առջև դրված խնդիրների լուծման մի քանի տարբերակներ, ներկայացնում հնարավոր իրավական հետևանքները` դրական կամ բացասական, տալիս եզրակացություն` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ գործարք կնքելու առնչությամբ: Մենք համագործակցում ենք նաև օտարերկրյա իրավաբանական և փաստաբանական ծառայություններ մատուցող գրասենյակների հետ, որոնց հետ համագործակցության շնորհիվ մեր հաճախորդներին աջակցում ենք, օտարերկրյա պետություններում իրավաբանական անձանց գրանցման և իրավաբանական սպասարկման գործում: