Փաստաբան Արա Զոհրաբյանը 2009 թվականից հանդիսանում է «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահը:
Ծննդյան տարեթիվը և վայրը
12 ապրիլ 1978թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կրթություն
- 1994-1999թթ. Երևանի Գլաձոր համալսարան իրավաբանական ֆակուլտետ
- դիպլոմավորված մասնագետ
Գիտական կոչում
- Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԺԲ.00.04, 2013թ., Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհուրդ
- Թեման՝ «Ապացուցման միջոցների հիմնահարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում»
Աշխատանքային և մասնագիտական գործունեություն
- 2016թ-ից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի անդամ
- 2013թ-ից ՀՀ փաստաբանների պալատի նախագահ
- 2013թ-ից ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ
- 2013թ-ից ՀՀ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահ
- 2012թ-ից ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս
- 2012-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ. համագործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի համակարգող
- 2011-2013թթ.` Եվրոպայի խորհրդի «Արևելյան գործընկերության երկրներում իրավական բարեփոխումների աջակցություն» ծրագրի փորձագետ
- 2010-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող
- 2009թ-ից` «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ (այսուհետ` Գրասենյակ) ՍՊԸ, նախագահ
- 2009թ-ից` Երևանի Գլաձոր համալսարան, դասախոս
- 2007- 2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ
- 2007-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ
- 2006-2010թթ.` «Լոնդոն- Երևան Կօ» ապահովագրական ՍՊԸ, խորհրդի անդամ
- 2005-2011թթ.` Երևանի «Մանց» համալսարան, դասախոս
- 2002-2009 թթ.` Գրասենյակի գլխավոր տնօրեն
- 2001թ-ից՝ փաստաբանական գործունեության արտոնագիր
- 2000-2002թթ.` Գրասենյակի իրավաբան
- 1999-2000թթ.` «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ, իրավաբան
Մասնակցություն ներպետական և միջազգային ծրագրերին և դասընթացներին
- 2011-2013թթ.` «Արևելյան գործընկերության երկրներում իրավական բարեփոխումների աջակցության» ծրագրի փորձագետ
- 2011թ. «Սահմանադրական դատարանի որոշումների իրավական հետևանքները երկրում սահմանադրականության ամրապնդման գործում» թեմայով Երևանյան 16-րդ միջազգային խորհրդաժողով
- 2010թ. «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի փորձագետ
- 2010թ. փետրվար՝ Միջազգային պաշտպանության կենտրոնի կողմից կազմակերպվող «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների հետ կլոր սեղան» կրթական ծրագիր
- 2007թ. ԱՄՆ ՄԶԳ Առևտրային իրավունքի և տնտեսական կարգավորման ծրագրով (ԲեարինգՓոյնթ), (Armenia Commercial Law and Economic Regulation Program (BearingPoint)) «Առևտրային արբիտրաժը Հայաստանում» թեմայով սեմինար
- 2006թ. մարտ-ապրիլ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի կողմից կազմակերպված Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի Միջազգային այցելուների կառավարման ծրագիր
- 2006թ. հունվար-փետրվար՝ ABA CEELE կողմից կազմակերպված միջնորդ դատավարություն դասընթաց
- 2001թ. փետրվար-մարտ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված փաստաբանական դասընթացներ
Համակարգած կամ վարած ծրագրերը և դասընթացները
- 2012-2016թթ. վերապատրաստման դասընթացներ ՀՀ փաստաբանների պալատում՝ «Ապացույցները և ապացուցման գործընթացը քաղաքացիական դատավարությունում» թեմայով
- 2012-2016թթ. դասախոսություն ՀՀ փաստաբանական դպրոցում՝ «Ապացույցները և ապացուցման գործընթացը քաղաքացիական դատավարությունում» և «Հայցադիմումի և պատասխանի կազմման գործնական առաջարկություններ» թեմաներով
- 2012թ. ապրիլ՝ «Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը քննարկելիս արձանագրություն չվարելու մասին» թեմայով դատավորների հետ սեմինար-քննարկում
- 2012թ. մայիս՝ «Քաղաքացիական գործերը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտի կապակցությամբ ձևավորված դատական պրակտիկայի վերաբերյալ» թեմայով դատավորների հետ սեմինար-քննարկում
- 2012թ. դեկտեմբեր՝ «Երրորդ կողմի մասնակցությունը ներպետական և միջազգային դատավարություններում. Հայաստանում amicus curiae ներկայացնելու մշակույթը և զարգացումները» թեմայով սեմինար
- 2012թ. ապրիլ-սեպտեմբեր՝ «ՀՀ սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան երրորդ կողմի կարծիք (amicus curiae) ներկայացնելուն նպաստելու մասին» ծրագիր
- 2009-2016թթ. դասախոսություն Երևան Գլաձոր համալսարանում (բակալավրիատ և մագիստրատուրա)՝ «Քաղաքացիական դատավարություն» թեմայով
- 2007թ. ՀՀ փաստաբանների պալատի և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության (ABA/CEELI) կազմակերպմամբ փաստաբանների համար անցկացվող «Վերճերի այլընտրանքային լուծումը» թեմայով սեմինար
- 2006-2008թ. ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության աշխատակիցների համար «Քաղաքացիական դատավարության իրավունք» ուսումնական դասընթաց
Այլ գործունեություն
- 2014թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվող թեկնածուների ընտրությունն իրկանացնող մրցութային հանձնաժողովի անդամ
- 2006թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է Արտադրական և կոշտ թափոնների գործածության վերաբերյալ օրենսդրական փաթեթի ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբում (հանձնաժողովում)
- 2006թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ ընդգրկվել է ՀՀ դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի և օրենսդրական փաթեթի ստեղծման աշխատանքային խմբում (հանձնաժողովում)
Մասնագիտական կոչումներ
- 2015թ. Փարիզի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում
- 2015թ. Մոնպելիեյի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում
Ընտանեկան դրություն
- Ամուսնացած է, ունի չորս երեխա՝ երեք որդի և մեկ դուստր
Էլ.փոստ` ara@lawgroup.am