Անձի` դատական իրավունքի պաշտպանությունը չի ավարտվում միայն դատական ակտի կայացմամբ: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարվելու արդյունքում է փաստացի վերանում անձի իրավունքի խախտումը:

Դատական ակտերի հարկադիր կատարումն առանձին գործընթաց է իր  առանձնահատկություններով:

Հարկադիր կատարման միջոցներն են`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով.

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը.

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը.

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.

5) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

Մեր գրասենյակի փաստաբանները տիրապետում են դատական ակտերի հարկադիր կատարումը կարգավորող օրենսդրությանը, ինչպես նաև ունեն փորձ վստահորդների շահերը կատարողական վարույթում ներկայացնելու համար: 

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքը` 

http://www.harkadir.am/