Փաստաբան Արա Զոհրաբյանը 2009 թվականից հանդիսանում է «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի նախագահը:

Արա Գագիկի Զոհրաբյան


Ծննդյան տարեթիվը և վայրը

1978թ. ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն


Կրթություն 

1994-1999թթ. Երևանի Գլաձոր համալսարան իրավաբանական ֆակուլտետ

դիպլոմավորված մասնագետ


Գիտական կոչում

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԺԲ.00.04,  2013թ., Երևանի պետական համալսարանի մասնագիտական խորհուրդ

Թեման՝ «Ապացուցման միջոցների հիմնահարցերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում»



Աշխատանքային և մասնագիտական գործունեություն

2021թ-ից ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

2020թ-ից Երևանի պետական համալասարանի իրավագիտության ֆակուլտետում քննական հանձնաժողովի անդամ

2016թ-2023թթ. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի անդամ

2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ

2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ

2013թ-2021թթ.՝ ՀՀ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ

2012թ-ից ՀՀ փաստաբանական ակադեմիայի  դասախոս

2012-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև 08.02.2012թ. համագործակցության հուշագրի շրջանակներում ստեղծված հանձնախմբի անդամ, ՀՀ փաստաբանների պալատի համակարգող

2010-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի առընթեր գիտավերլուծական կենտրոնի համակարգող

2009թ-ից` «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ (այսուհետ` Փաստաբանական գրասենյակ) ՍՊԸ, նախագահ

2009թ-ից` Երևանի Գլաձոր համալսարան, դասախոս

2007- 2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ

2007-2013թթ.` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ

2006-2010թթ.` «Լոնդոն- Երևան Կօ» ապահովագրական ՍՊԸ, խորհրդի անդամ

2005-2011թթ.` Երևանի «Մանց» համալսարան, դասախոս

2002-2009թթ.` Փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն*

2001թ-ից՝ փաստաբանական գործունեության արտոնագիր

2000-2002թթ.` Փաստաբանական գրասենյակի իրավաբան

1999-2000թթ.` «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ, իրավաբան

*նաև զբաղեցրել/զբաղեցնում է այլ պաշտոններ տարբեր կազմակերպություններում

Մասնագիտական կոչումներ

2015թ. Փարիզի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում

2015թ. Մոնպելիեյի փաստաբանների պալատի պատվավոր անդամի կոչում


Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է: Ունի չորս երեխա: Երեք որդի և մեկ դուստր

Ծառայել է Հայոց բանակում:


ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Էլ.փոստ` ara@lawgroup.am


Մանրամասներ

ՊաշտոնՆախագահ
ԿոչումՓաստաբան
Էլ.փոստara@lawgroup.am