Կատարողական վարույթի սպասարկում

Կատարողական վարույթի սպասարկում

Անձի` դատական իրավունքի պաշտպանությունը չի ավարտվում միայն դատական ակտի կայացմամբ: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարվելու արդյունքում է փաստացի վերանում անձի իրավունքի խախտումը: Դատական ակտերի հարկադիր կատարումն առանձին գործընթաց է իր  առանձնահատկություններով: Հարկադիր կատարման միջոցներն են` 1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով. 2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և…

ԴԻՏԵԼ

Վարչական ակտերի բողոքարկում

Վարչական ակտերի բողոքարկում

Վարչական իրավունքի ոլորտը հանդիսանում է ամենախնդրահարույց և կարևոր ոլորտներից մեկը: Այս ոլորտում մեր կազմակերպության փաստաբանները  մատուցում են հետևյալ ծառայությունները. վարչական իրավունքին վերաբերող հարցերի շուրջ խորհրդատվության մատուցում, ներկայացուցչություն հանրային մարմինների հետ հարաբերություններում, վարչական դատավարության բոլոր ընթացակարգային գործողությունների իրականացում, պետական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկում, հաճախորդներիի շահերի ներկայացում և պաշտպանություն վարչական դատավարությունում:

ԴԻՏԵԼ

Մաքսային հարաբերություններ

Մաքսային հարաբերություններ

Մաքսային հարաբերություններ Մաքսային իրավունքի ոլորտին առնչվող իրավական հարցերը շատ բազմաբնույթ են սկսած մաքսային ձևակերպումներից և վերջացրած դատական կարգով վեճերի լուծումից: Հաշվի առնելով այս ոլորտի խնդիրների բազմազանությունը և մաքսային օրենսդրությունը խախտելու համար սահմանված խիստ պատասխանատվությունը, կարող ենք փաստել, որ մաքսային մարմինների հետ հարաբերություներում առաջացած խնդիրների պարագայում կարելի է հաջողության հասնել միայն այս ոլորտում բանիմաց և փորձառու…

ԴԻՏԵԼ

Հարկային հարաբերություններ

Հարկային հարաբերություններ

Դեռևս 18-րդ դարում  ամերիկացի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինն ասել է. “Այս կյանքում չկա ավելի անխուսափելի բան, քան մահը և հարկերը”: Պետական բյուջեին ուղղված որոշակի վճարումներ անելու պարտավորությունը սահմանել են գրեթե բոլոր քաղաքակիրթ պետությունները, ուստի հարկերը և հարկային իրավունքը հանդիսանում են  պետության հետ հարաբերության անբաժանելի մասը: Հարկային իրավահարաբերությունների սուբյեկտ են հանդիսանում թե′ քաղաքացիները և թե′ իրավաբանական…

ԴԻՏԵԼ

Աշխատանքային հարաբերություններ

Աշխատանքային հարաբերություններ

Աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների արդյունավետ լուծումը իրավաբանության ոլորտում ամենախնդրահարույց հարցերից է, ինչը պայմանավորված է այս ոլորտը կարգավորող բազմաթիվ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի առկայությամբ: Ավելին` այս ոլորտում իրավաբանի ճշգրիտ և ժամանակին ձեռնարկած միջոցներից է հաճախ կախված լինում աշխատողի ճակատագիրը և գործատուի հաջող գործունեությունը: Մեր գրասենյակը մատուցում է ծառայություններ նաև աշխատանքային իրավունքի ոլորտում: Մեր փաստաբանները տիրապետում են…

ԴԻՏԵԼ

Ժառանգություն

Ժառանգություն

Ժառանգության հետ կապված վեճերը բավականին մեծ տեղ են զբաղեցնում իրավական վեճերի շրջանակում: Ժառանգության ոլորտում մեծ տարածում ունեն վեճերը կապված ժառանգության բաժինների, կտակի վիճարկման, անարժան ժառանգներին և ժառանգությունից մեկուսացված անձանց շրջանակը պարզելու, կտակի անվավերության, պարտադիր բաժնի սահմանման վերաբերյալ ժառանգների միջև ծագած վեճերը:  Ժառանգության ոլորտում մատուցվող ծառայություններն են` իրավական խորհրդատվության տրամադրում ժառանգությանն առնչվող հարցերով ժառանգման գործի բացում…

ԴԻՏԵԼ

Ապահովագրություն

Ապահովագրություն

Մեր օրերում արդիական և հաճախ հանդիպող են ապահովագրության ոլորտին վերաբերող հարցերից ծագող իրավահարաբերությունները,  քանի որ բոլորս էլ մեր կյանքում հանդիպում ենք անցանկալի և անկանխատեսելի դեպքերի, որոնք բարդացնում են մեր կյանքը, երբեմն էլ պատճառ դառնում ահռելի նյութական կորուստների: Քաջ գիտակցելով նման պատահարների հավանականությունը՝ բոլորը փորձում են այս կամ այն կերպ զսպել հավանական նյութական կորուստների ռիսկը, ինչպես…

ԴԻՏԵԼ

Իրավաբանական անձանց հիմնադրում

Իրավաբանական անձանց հիմնադրում

Մեր գրասենյակն օգնում է վստահորդներին հիմնադրել կազմակերպություններ, այդ թվում` խորհուրդ է տալիս, թե հատկապես ինչ կազմակերպաիրավական ձև ընտրել, հաշվի առնելով իրականացվելիք գործունեությունը, փայատերերի միջև պայմանավորվածությունները: Գրասենյակի փաստաբաններն ունեն փորձ նաև իրավաբանական անձանց վերակազմակերպելու հարցում (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում կամ վերակազմավորում): Այս գործընթացի համար շատ ուշագրավ է պահպանել օրենսդրության ընթացակարգային պահանջները, հատկապես` պարտատերերի ծանուցման, բաժանիչ հաշվեկշռի…

ԴԻՏԵԼ

Սնանկություն

Սնանկություն

Մեր օրերում գնալով արդիական է դառնում և ավելի ու ավելի շատ է խոսվում մի այնպիսի երևույթի մասին, ինչպիսին սնանկությունն է: Ինչպես ասել է ամերիկացի Ֆրենկ Բորմանը` «Կապիտալիզմն առանց սնանկության նույնն է, ինչ քրիստոնեությունն առանց դժոխքի»: Սնանկությունը  անձի այնպիսի ֆինանսական դրություն է, որի պայմաններում նա չի կարողանում իրականացնել իր պարտավորությունները: Եթե խոսենք ավելի առարկայական, ապա համաձայն…

ԴԻՏԵԼ

Հողային հարաբերություններ

Հողային հարաբերություններ

Հողային հարաբերություններ Հողային իրավահարաբերություններից ծագող վեճերը արդիական և մեր օրերում բավականին հաճախ հանդիպող են  և վերջիններիս լուծում տալ առանց իրավաբանի կողմից մատուցվող մասնագիտական օգնության գրեթե անհնար է։ Մեր գրասենյակի փաստաբանները փորձառու և հմուտ են նաև այս ոլորտում և կարող են պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել Ձեր շահերը հողային իրավահարաբերություններից ծագած ցանկացած վեճի դեպքում։ Հողային իրավունքի ոլորտում մեր…

ԴԻՏԵԼ