«Զոհրաբյան և Գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊ ընկերությունը (այսուհետ` Գրասենյակ) հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 13-ին:

Գրասենյակ ՍՊԸ-ն հանդիսանում է “Սրետենկա-Կոնսուլ” ՍՊԸ փաստաբանական գրասենյակի իրավահաջորդը (անվանահաջորդը):

Գրասենյակի կողմից մատուցվող ծառայություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Գրասենյակի ղեկավար աշխատողներն են`

  • Նախագահը
  • Գլխավոր տնօրենը
  • Փոխտնօրենը
  • Դեպարտամենտերի ղեկավարները

Գրասենյակի կազմում գործում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները`

  • Կազմակերպությունների սպասարկման դեպարտամենտ
  • Դատական գործերի դեպարտամենտ
  • Աշխատանքային հարցերի դեպարտամենտ
  • Միջազգային դեպարտամենտ
  • Հարկային-մաքսային դեպարտամենտ
  • Ընդհանուր դեպարտամենտ

Կազմակերպությունների սպասարկման դեպարտամենտը

  • իրականացնում է իրավաբանական աուդիտ (due diligence).
  • կազմակերպում և համակարգում է ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպությունների` իրավաբանական բնույթի գործերը.
  • յուրաքանչյուր սպասարկվող կազմակերպության համար նշանակում է Գրասենյակի ներկայացուցիչ.
  • ապահովում է նաև վստահորդ կազմակերպությունների տեղեկությունների գաղտնիությունը, այդ թվում` միմյանցից.
  • ապահովում է մյուս դեպարտամենտերի անհրաժեշտ մասնագետների ներգրավումը կազմակերպության իրավական խնդիրը լուծելու հարցում.
  • հաշվառում է կազմակերպությունների սպասարկման ժամանակ առաջացած իրավական խնդիրները` նմանատիպ խնդիրները մյուս վստահորդների մոտ կանխարգելելու նպատակով:

Դատական գործերի դեպարտամենտը

  • կազմակերպում և վարում է վստահորդների դատական գործերը.
  • ապահովում է դատական ակտերի դեմ բողոքների ժամանակին ներկայացումը.
  • հաշվառում է Գրասենյակի դատական գործերը.
  • կազմակերպում և վարում է դատական գործերի սպասարկման պայմանագրեր կնքած կազմակերպությունների` դատական գործերը.
  • hսկողություն է իրականացնում մյուս դեպարտամենտերի կողմից վարվող դատական գործերի նկատմամբ:

Աշխատանքային հարցերի դեպարտամենտը

  • ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին ապահովում է աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությամբ.
  • կազմում է աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված Գրասենյակի իրավական ակտերի նախագծերը:

Միջազգային  դեպարտամենտը

  • ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին ապահովում է միջազգային իրավունքի վերաբերյալ խորհրդատվությամբ.
  • կազմում և Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկում գանգատներ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր.
  • կազմակերպում է այլ պետության սուբյեկտների հետ համագործակցությունը և հաղորդակցությունը:

Հարկային-մաքսային  դեպարտամենտը

  • ընթացիկ փաստաբանական ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքած կազմակերպություններին  հարկային և մաքսային հարցերով ապահովում է խորհրդատվությամբ.
  •  hարկային և մաքսային հարցերին առնչվող վարչական և դատական գործերը վարելու ժամանակ մասնագիտական օժանդակություն է ցուցաբերում Գրասենյակի փաստաբաններին.
  • վարում է  Գրասենյակի հարկային և մաքսային գործերը:

Ընդհանուր  դեպարտամենտը

  • կառավարում է Գրասենյակի կայքը և այլ հանրային տեղեկատվական հարթակները.
  • կազմակերպում է Գրասենյակի գործավարությունը.
  • վարում է Գրասենյակի կադրային գործերը:

Գրասենյակի այլ տվյալները`

Պետական գրանցման համարը՝ 269.110.02064

ՀՎՀՀ՝ 02225918

Իրավաբանական հասցեն՝  0010, ՀՀ, Երևան, Մաշտոց պող. թիվ 33/1 շենք, գրասենյակ թիվ 5