201904.04
0

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ARMLEGAL EXPO 2019 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Սիրով տեղեկացնում ենք, որ 2019թ. ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպում է ARMLEGAL EXPO 2019 առաջին ցուցահանդեսը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 30-ից ավելի փաստաբանական գրասենյակներ:  

Ցուցահանդեսի շրջանակում տաղավարներով հանդես կգան նաև հանրային իրավական ծառայություններ մատուցող այլ կառույցներ:

Ցուցահանդեսի նպատակն է նպաստել հանրային իրավագիտակցության բարձրացմանը և իրավական մշակույթի ձևավորմանը:

Նման ցուցահանդես Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ: Նախատեսվում է ARMLEGAL EXPO-ի կազմակերպումը դարձնել ավանդական:

ARMLEGAL EXPO 2019-ին զուգահեռ անցկացվելու է նաև իրավական ոլորտին վերաբերող թեմաներով մասնագիտական քննարկում (ֆորում):

Էքսպոյի ընթացքում կազմակերպվելու է նաև լրագրողների և լուսանկարիչների՝ իրավական թեմաներով արված լուսանկարների մրցույթ-ցուցահանդես: