201903.24
0

«Իրազեկ դպրոց» ծրագրի շրջանակներում Փաստաբանների պալատը հյուրընկալել է «Ուսմունք» դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին:

«Իրազեկ դպրոց» ծրագրի շրջանակներում Փաստաբանների պալատը հյուրընկալել է «Ուսմունք» դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին: Նրանք ծանոթացել են Հանրային պաշտպանի գրասենյակի, ՀՀ փաստաբանական դպրոցի և Փաստաբանների պալատի հնարավորություններին: Աշակերտներին հանդիպել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և նրանց հետ քննարկել է փաստաբանի կերպարի, նրա կատարած դժվար ու պատասխանատու աշխատանքին վերաբերող հարցեր: