201804.11
0

Արա Զոհրաբյանը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին

Արա Զոհրաբյանը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին

Արա Զոհրաբյանը հանդիպեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն ապրիլի 10-ին հյուրընկալեցին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին։

Դասընթացին քննարկվեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի գործունեությանը վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնի է ապրիլի 10-ին ուժի մեջ է մտնում Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքի որոշ դրույթներ, ըստ որի ՀՀ Ազգային Ժողովի նախագահը դիմելու է նաև ՀՀ փաստաբանների պալատին նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար կազմավորվելիք մրցութային խորհրդի կազմում ներկայացուցիչ ներկայացնելու առաջարկով:

Ներկայումս Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպումներ են ունենում բոլոր այն կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց կողմից մրցութային խորհրդի կազմում ներկայացուցիչ է լինելու:

Հիշեցնենք, որ երեկ դպրոցի կողմից հայտարարություն էր տարածվել այն մասին, որ մշտադիտարկում է իրականացնելու  Ազգային Ժողովի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության, այդ թվում այդ նպատակով ձևավորվելիք մրցութային խորհրդի գործունեության նկատմամբ: