201706.01
0

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ


ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հունիսի մեկին կազմակերպել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառում: Երկու մասից բաղկացած միջոցառումը հագեցած էր գիտահանրամատչելի ծրագրով, ուրախ ժամանցով և նախապես հայտարարած մրցույթների մրցանակաբաշխությամբ: Երեխաներին ողջունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ շնորհավորելով տոնի առթիվ, մաղթել հաջողություններ և անհոգ մանկություն:
Հունիսի մեկին ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը Մանանա կենտրոնի հետ համատեղ հայտարարել էր երեխաների իրավունքներին առնչվող լուսանկարների, Էսսեների և ֆիլմի սցենարի մրցույթ: Մրցույթի մեկնարկից սկսած մինչև ավարտը հանրապետության բոլոր մարզերից 7-ից 17 տարեկան երեխաներից ու պատանիներից ստացվել էր 50-ից ավելի հայտ: Մանանա կենտրոնի պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել էր տարբեր տարիքային խմբերում առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակներ, ինչպես նաև խրախուսվել էին որոշ աշխատանքներ: Հայտարարված մրցույթին իրենց մրցանակներով միացել էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ գրողների միությունը, ԱՐԱՏՏԱ իրավախորհրդատվական կազմակերպությունը, Save the Children Armenia երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը: Մինչ մրցանակակիրների անունները հայտարարելը՝ երեխաները մասնակցել են Մանանա կենտրոնի սաների կողմից նկարահանված երեխաների իրավունքների մասին ֆիլմ վիկտորինային՝ պատասխանելով իրավունքներին առնչվող հարցերին:
Մրցույթների մասին ներկաներին տեղեկացրել է Մանանա կենտրոնի տնօրեն Ռուզաննա Բաղդասարյանը՝ շեշտելով ազատ մտածողության և ասելիքը ճիշտ շարադրելու կարևորությունը:
Լուսանկարների մրցույթում տարբեր տարիքային խմբերում առաջինից երրորդ մրցանակակիրներն են`
առաջին տեղ՝ Զարուհի Գևորգյան (Լճափ, Գեղարքունիք), Արտյոմ Մամյան (Կողբ, Տավուշ), Լիլիթ Վարդանյան (Երեւան),
երկրորդ տեղ՝ Մարինե Նիկողոսյան (Կաքավասար, Շիրակ), Իզա Ասծատրյան (Հալիձոր, Սյունիք), Վիլյամ Հովհաննիսյան (Երևան).
Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել են՝ Անուշ Հովհաննիսյան (Արմավիր), Ստելլա Ավետիքյան (Դսեղ, Լոռի): Խրախուսական մրցանակ է ստացել Եվա Խեչոյանը՝ Չարենցավան, Կոտայք:

Ֆիլմի սցենարի առաջին մրցանակը ստացել է Անուշ Աբրահամյանը (գ. Ներքին Գետաշեն, Գեղարքունիք), երկրորդ տեղի մրցանակակիր է դարձել Անի Ավետիսյանը (Ոսկեհատ, Արաագածոտն), երրրորդ տեղը զբաղեցրել է Նարեկ Բաբայանը (Վայոց ձոր, գ․ Մալիշկա):
Խրախուսական մրցանակ են ստացել Մարատ Սիրունյանը (Լոռու մարզ, գ․ Լեռնավան) և Լիլիթ Խլղաթյանը (Լիճք, Գեղարքունիք):

Էսսեի մրցույթի հաղթողներ են ճանաչվել`
Առաջին տեղ՝ Լուսյա Բալաբեկյան (Հրազդան, Կոտայք), Զարուհի Գևորգյան, (Լճափ), Էդուարդ Թամամյա (Երևան),
Երկրորդ մրցանակային տեղում էին Անուշ Մկրտչյան (Շենիկ, Արմավիր), Անի Ավետիսյան (Ոսկեհատ, Արագածոտն), Ալեքսանդր Սահակյան (Երևան).
Երրորդ տեղի համար նախատեսված մրցանակը ստացել են՝ Անահիտ Մկրտչյան (Հրազդան, Կոտայք), Անի Ղուլինյան (Դսեղ, Լոռի), Աննա Խաչատրյան (Երևան):

Լավագույն սցենարի հեղինակը Մանանա կենտրոնի կողմից արժանացել է հատուկ մրցանակի՝ սեփական սցենարի նկարահանման: Հատուկ մրցանակ է հանձնվել նաև մի էսսեի իրական հերոսին՝ փոքրիկ Սառային, ով սովորելուն զուգահեռ նաև հելունագործությամբ է զբաղվում՝ օգնելով սոցիալապես անապահով ընտանիքին:

Մրցանակակիրներին շնորհավորել է նաև Հայ գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը՝ մաղթելով չլինել սովորական, այլ փորձել ստեղծագործական մոտեցմամբ վերաբերել կյանքին: ԱՐՐԱՏԱ կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ առանձին տոն ունենալը իսկապես շատ հաճելի է, սակայն պետք է գիտակցել, որ այս տոնը ստեղծվել է անհրաժեշտաբար, երբ ի հայտ են եկել երեխաների իրավունքները սահմանելու, դրանք չոտնահարելու մարդկային պահանջները: Նա երեխաներին մաղթել է ճիշտ կարողանալ օգտագործել իրենց ազատությունը և այն ոչ թե զենք դարձնել, այլ հնարավորություն ստեղծագործելու և կյանքը դեպի լավը փոխելու:
Ավելի փոքրիկների համար նախատեսված ժամանցային ծրագրում ելույթ են ունեցել «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական գեղագիտական կենտրոնի սաները և Հայաստանի ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի սաները: Ցուցադրվել է քիմիական շոու ծրագիր, եղել է հյուրասիրություն, փուչիկների շոու և այլ հետաքրքիր խաղեր: Հյուրասիրությանը հետաքրքիր թխվածքաբլիթներով մասնակցել է նաև MY PARTY կազմակերպությունը: